Վրաստանում ՃՏՊ-ում տուժածներից ևս մեկին ուղղաթիռով ՀՀ են տեղափոխում (վիդեո)

Վրաստանում ՃՏՊ-ում տուժածներից ևս մեկին ուղղաթիռով ՀՀ են տեղափոխում

PanARMENIAN.Net - Վրաստանում հուլիսի 7-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից ևս մեկը Թբիլիսիից տեղափոխվում է Երևան։ Այդ մասին իր ֆեյսբուքյան իր էջում հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա Երևան է տեղափոխվում ուղղաթիռով:

«Մյուս երեխայի վիճակը մնում է ծայրահեղ ծանր, այս պահին դեռ չենք կարող տեղափոխել նրան»,-ասվում է գրառման մեջ։

Վթարից 3 տուժած Հայաստան էր տեղափոխվել հուլիսի 8-ին: Լ. Մ. և Ռ. Մ տեղափոխվել են.«Սուրբ Աստվածամայր» ԲԿ, իսկ Մ.Մ. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Հուլիսի 7-ին Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել էր պատնեշին ու բռնկվել: 3 հոգի՝ վարորդն ու անչափահաս երեխաներ, զոհվել էին։ Ըստ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, 8 հոգի տեղափոխող մեքենան 5 հոգու համար էր նախատեսված։ Վարորդը քնել էր ղեկին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---