Ընձառյուծի որսի համար տուգանքն առաջարկվում է 100 մլն դրամ դարձնել

Ընձառյուծի որսի համար տուգանքն առաջարկվում է 100 մլն դրամ դարձնել

PanARMENIAN.Net - Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն Ազգային ժողովին է ներկայացրել նախագծերի փաթեթ, որոնցով խստացվում են պատիժներն ապօրինի անտառահատումների, Կարմիր գրքում գրանցված կենդանիների որսի և այլ դեպքերում։

Մասնավորապես, այդ կարգավորումներից մեկով կովկասյան ընձառյուծի որսի համար տուգանքը, որ հիմա 3 մլն դրամ է, կդառնա 100 մլն դրամ, հայտնում է Shantnews.am-ը։

Կառավարությունը կովկասյան ընձառյուծի պահպանության պետական ծրագիր է մշակել:Գործադիրը նաև որոշում է ընդունելու 2019 թվականը կովկասյան ընձառյուծի տարի հռչակելու մասին, իրականացվելու են մի շարք միջոցառումներ՝ վեհաժողովներ, ֆիլմերի նկարահանում, ցուցահանդեսների կազմակերպում, հանրային իրազեկում և այլն:

2018 թվականի գարնանը «Խոսրովի անտառ» պետական արգելոցում Բնության համաշխարհային հիմնադրամի ֆոտոթակարդներն, առաջին անգամ արգելոցի պատմության մեջ, նկարահանել ենն կովկասյան ընձառյուծ, որը նախկինում չէր արձանագրվել որևէ ֆոտոթակարդի կողմից։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---