Դատարանը մերժել է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

Դատարանը մերժել է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ամբողջությամբ մերժել է ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանի միջնորդությունը՝ խափանման միջոց կալանավորումն անհապաղ վերացնելու կամ գրավով փոխարինելու մասին:

Խորհրդակցական սենյակից վերադարձած Մարտիրոսյանը հայտարարել է, որ միջնորդությունը մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ, հայտնում է Panorama.am-ը։

Նիստի սկզբում նախագահող դատավորը հայտարարել էր, որ դատարան է ստացվել Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանի միջնորդությունը՝ խափանման միջոց կալանավորումն անհապաղ վերացնելու պահանջի մասին։ Մեղադրող դատախազները առարկել էին։

Այսօրվա նիստին Մանվել Գրիգորյանը ներկա չէր առողջական վիճակի պատճառով։

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Բաղդասարյանն ասել է, որ խափանման միջոց կալանավորումն անհապաղ պետք է փոխվի, որովհետև հիվանդությունների բացասական դինամիկան բերել է անկանխատեսելի վիճակի։

«Դրա լավագույն ապացույցն էր, որ բժիշկները թույլ չէին տվել, որպեսզի Գրիգորյանը մասնակցեր դատական նիստին»,- ասել է պաշտպանը։

62-ամյա Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել է։ Պաշտպանների մի քանի անգամ դիմել են խափանման միջոց կալանքը գրավով փոխելու միջնորդությունները, սակայն մերժվել են։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---