Անանյան. 2020-ի հունվարի 1-ից որոշ մեքենաների մաքսատուրքը կբարձրանա մինչև 48% 9 հուլիսի 2019 - 16:58 AMT PanARMENIAN.Net - 2020-ի հունվարի 1-ից որոշ մեքենաների մաքսատուրքը կբարձրանա մինչև 48 %: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ հավելելով, որ երրորդ երկրներից ավտոմեքենաների ներմուծման դեպքում մաքսատուրքերը չբարձրացնելու վերաբերյալ քննարկումներ գնում են, բայց դրանք շատ ակտիվ չեն: Նրա խոսքով, ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի համար ավելի քան 800 անուն ապրանքատեսակների մասով գործում է ներկրման մաքսային արտոնյալ ռեժիմ, սակայն աստիճանաբար՝ մինչև 2022 թվականի հունվարի 1-ը, այդ բացառությունները չեն գործելու: Դավիթ Անանյանը նշել է, որ մեքենաների համար մաքսատուրքերը կբարձրանան 2020 թվականի հունվարի 1-ից, հայտնում է Panorama.am-ը: Նրա խոսքով՝ «Մենք նախապես բանակցել ենք և 5 տարով հետաձգել ենք: Հիմա նորից պետք է բանակցենք որոշ ժամանակով հետաձգելու համար: Այդպիսի տրամադրվածություն կա կառավարությունում, բայց ես չգիտեմ, թե դա հաջողությամբ կպսակվի, թե ոչ: Ես բանակցություններին, քննարկումներին չեմ մասնակցում»,- ընդգծել է ՊԵԿ նախագահը: «Օրինակ, ֆիսկալ առումով Ռուսաստանին ձեռնտու չէ մաքսատուրքի նվազումը: Եթե մենք մաքսատուրքերի ընդհանուր ծավալից 1,22 տոկոսն ենք բերում որպես մեր երկրի եկամուտ, Ռուսաստանին գնում է ավելի քան 80 տոկոսը: Ցանկացած բացառություն, որ մենք անում ենք, ընդհանուրի մեջ իր մասնակցության չափով Ռուսաստանը կորուստ է կրում: Եվ ինքը պետք է հասկանա, թե կորուստն ինչի համար է կրում: Եթե տնտեսական կամ քաղաքական առումով՝ ըստ իրենց, դա կլինի արդարացված, բնականաբար, իրենք կգնան այդ քայլին»,- ասել է Դավիթ Անանյանը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |