Պուտինը դեմ է Վրաստանի հանդեպ պատժամիջոցներին. «Ես դա չէի անի» 9 հուլիսի 2019 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եկատերինբուրգում ելույթի ժամանակ հայտարարել է, որ վրաց ժողովրդի հանդեպ հարգանքից ելնելով՝ Վրաստանի դեմ պատժամիջոցներ չէր սահմանի: «Հանուն լիարժեք հարաբերությունների վերականգնման ես ոչ մի այնպիսի բան չէի ձեռնարկի, որն էլ ավելի կբարդացներ մեր հարաբերությունները»,-ասել է նա: «Ինչ-որ մեկն ավել-պակաս դուրս է տվել»,-ասել է ՌԴ նախագահը, գրում է «Վեդոմոստին»: Վրաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու առաջարկով հանդես է եկել Պետդուման: Հուլիսի 9-ին Պետդուման միաձայն հայտարարություն է ընդունել, որով խորհուրդ է տվել կառավարությանը դիտարկել Վրաստանի դեմ սահմանափակող միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը: Ստորին պալատի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը նշել էր, որ խոսքը Վրաստանից գինու և հանքային ջրի ներմուծման արգելքի մասին է, ինչպես նաև դրամական փոխանցումների և այդ երկիր ռուսաստանցիների այցերի վերաբերյալ: Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հաղորդավար Գեորգի Գաբունիան հուլիսի 7-ի երեկոյան իր հեղինակային P.S. հաղորդման ուղիղ եթերում հայհոյել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և նրա հանգուցյալ ծնողներին: Ավելի ուշ «Ռուսթավի 2»-ի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան ներողություն է խնդրել հաղորդավարի համար և անընդունելի համարել «արտահայտման ձևը»: Գվարամիան, սակայն, ընդգծել է, որ «Ռուսթավի 2»-ն իր գլխավոր նպատակն է համարում Վրաստանի պաշտպանությունը, իսկ Պուտինի դեմ ցանկացած հոխորտում՝ արդարացված: Հղումներ թեմայով. Ուշագրավ Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ | Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ Գաբրիելյանը և Միքանաձեն կրթական ոլորտում գործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել Փաստաթուղթն ինստիտուցիոնալ հենքի վրա կդնի երկու հանձնաժողովների գործունեությունը Ադրբեջանի ՄԻՊ–ն այցելել է Ստեփանակերտում մնացած հայերին՝ խոցելի խմբերի համար կացարանում Շահրամանյանն ասել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ ՀՀ-ից Գազա մարդասիրական օգնություն տանող ինքնաթիռը հասել է Եգիպտոս Օգնությունը ներառում է սնունդ, դեղորայք և բժշկական պարագաներ |