Վարչապետի աշխատակազմում ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակ կստեղծվի

Վարչապետի աշխատակազմում ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակ կստեղծվի

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին» և կից օրենքներում փոփոխություն ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը։

Այս նախաձեռնությամբ կառավարությունն առաջարկել է ՀՀ վարչապետի աշխատակազմում ՄԻԵԴ-ում լիազոր ներկայացուցչի մասով ստեղծել համապատասխան վարչական պաշտոն և նրան աջակցող գրասենյակ՝ օրենքով նախատեսված լիազորությունների իրականացմանն օժանդակելու համար, հայտնում է Aysor.am-ը:

Մինչ այժմ ՄԻԵԴ-ում Հայաստանն ունեցել է ներկայացուցիչ, որը արդարադատության նախարարության ենթակայությամբ է եղել։

Փաթեթով կարգավորվելու են գրասենյակի և ներկայացուցչի կարգավիճակները, վերջինիս նշանակման ու փոխարինման կարգը, գործունեության ուղղություններն ու լիազորությունները:

ԱԺ նիստում օրինագծի քվեարկությունից առաջ Արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը տեղեկացրել է, որ խորհրդարանական ընդդիմությունից «Բարգավաճ Հայաստանի» հետ եկել են կոնսենսուսի ու ընդունել նրանց որոշ առաջարկներ։

Մասնավորապես, պատգամավորները մտավախություն էին հայտնել այդ պաշտոնում 25 տարեկան անձին նշանակելու առնչությամբ։ Փոխնախարարը տեղեկացրել է, որ նրանց առաջարկն ընդունվել է և այդ պաշտոնում օրենքով թույլատրվելու է նշանակել 30 և ավելի տարեկան անձին և նրան ներկայացնել 5 տարվա մասնագիտական պահանջ։

ԱԺ մյուս ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ էր օրինագծին, քանի որ ինչպես խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, «հոդաբաշխ բացատրություն» չի ներկայացվել, թե ինչու է կառավարությունը նման առաջարկությամբ հանդես գալիս։

«Ես այլ առաջարկություն ունեմ՝ եկեք ԴԱՀԿ-ն հանենք արդարադատության նախարարության կազմից, մտցնենք վարչապետի աշխատակազմ, քրեակատարողական ծառայությունը առաջարկում եմ հանել արդարադատության նախարարությունից, մտցնել վարչապետի աշխատակազմ։ Առաջարկում եմ սահմանադրական փոփոխություններ անել, գլխավոր դատախազությունը լուծարել, մտցնել պետական շահերի պաշտպանության վարչություն՝ վարչապետի աշխատակազմի մեջ։ Առաջարկում եմ լուծարել բոլոր նախարարությունները, ստեղծել բաժիններ վարչապետի աշխատակազմում, որ չգան խորհրդարան և լինի խորհրդարան ու վարչապետ։ Կամ էլ ցրենք խորհդարանը, լինի միայն վարչապետ», - իր ելույթում հեգնել է Էդմոն Մարուքյանը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---