Հնարավոր են ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ10 հուլիսի 2019 - 16:53 AMT PanARMENIAN.Net - «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ հնարավոր են ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ: «Ինչպես հայտնի է, վերջին ժամերին Երևանի ՋԷԿ-ի և Հրազդանի 5-րդ բլոկի վրա առաջացել են տեխնիկական բնույթի խնդիրներ, որի հետևանքով դադարեցվել է նաև «Վեոլիա Ջուր» ընկերության համակարգի պոմպակայանների աշխատանքը: Հաշվի առնելով այն, որ ջրի զգալի մասը տրվում է սպառողներին պոմպակայանների միջոցով, դա չէր կարող չանդրադառնալ նաև ջրամատակարարման կայունության վրա»,- ասված է հաղորդագրության մեջ: «Վեոլիա Ջուրը» ներկայումս ձեռնարկում է միջոցներ՝ աղբյուրներից ինքնահոս եղանակով ստացվող ջրի արդյունավետ վերաբաշխման միջոցով նվազագույնի հասցնել սպառողներին պատճառվող կենցաղային անհարմարությունները: Վթար է տեղի ունեցել ՀՀ էներգետիկ համակարգում՝ հնարավոր են անջատումներ և տատանումներ: Այդ մասին իր ֆեյսբուքյյան էջում հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:«Ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկնանջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչև երեկոյան ժամը 7-ը կարգավորվի»։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է |