Նինոծմինդայում կինը մեղավոր է ճանաչվել ամուսնու հանդեպ բռնություն գործադրելու մեջ

Նինոծմինդայում կինը մեղավոր է ճանաչվել ամուսնու հանդեպ բռնություն գործադրելու մեջ

PanARMENIAN.Net - Նինոծմինդայում կինը մեղավոր է ճանաչվել ամուսնու նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Այդ մասին Ախալքալաքի դատարանը որոշում է կայացրել հուլիսի 8-ի դատական նիստում, հայտնում է nor.ge-ն:

Դատարանը մեղավոր է ճանաչել Նինոծմինդայի բնակիչ Ս.Թ.-ին և նրան դատապարտել 300 ժամյա հասարակական աշխատանքի, որը նա կատարելու է պետության համար անհատույց կերպով: Սակայն մեղադրվողը համաձայն չէ դատարանի որոշման հետ և պատրաստվում է բողոքարկել այն:

«Մենք համաձայն չենք այդ որոշման հետ և պատրաստվում ենք բողոքարկել, որի համար ունենք մեկ ամիս ժամանակ»,- նշել է փաստաբան Պաատա Մանվելաշվիլին:

Դեպքի առնչությամբ մի քանի ամիս շարունակ Ախալքալաքի դատարանում քննություն էր ընթանում:

Ամուսինը պնդում է, որ իրենց 30 տարվա համատեղ կյանքի ընթացքում կինն իրեն անընդհատ վիրավորել է, ինչի պատճառով նա ստիպված է եղել գիշերել փողոցում կամ հարևանների տանը:

Կինն էլ իր հերթին պնդում է, որ ամուսինը սպառնացել է սառը զենք կիրառել և փորձել է ճնշում գործադրել իր վրա: Վրաստանի Ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն, 2018թ. մարտի 15-ին կինը զանգել է ոստիկանություն և հայտնել, որ ամուսինը իր նկատմամբ բռնություն է գործադրել, սակայն հետագայում պարզվել է, որ բռնության զոհի դերում ոչ թե կինն է եղել, այլ նրա՝ ամուսինը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---