Արարատում վթարից տուժած 13-ամյա երեխան դուրս է գրվել հիվանդանոցից10 հուլիսի 2019 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Երևան-Երասխավան ավտոճանապարհին վթարի հետևանքով տուժած և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 13-ամյա երեխան արդեն առողջացած դուրս է գրվել հիվանդանոցից: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը: Նա նաև լուսանկար է հրապարակել, որտեղ երեխային ուղեկցում են նրան բուժող բժիշկները։ «Երեխան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ էր տեղափոխվել ձեռքի կոտրվածքով, ոտքերի հատվածում կտրած-ծակված վերքերով և ծնոտային քերծվածքներով: Երեխան վիրահատվել էր, վիրահատությունն անցել էր լավ»,-ասվում է գրառման մեջ: Հուլիսի 6-ին Երևան-Երասխավան ճանապարհին Զոդի կամուրջին իրար բախվել են «Toyota», «ՎԱԶ-2106» և «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաները։ ՃՏՊ հետևանքով հրդեհ է բռնվել, զոհվել է 6 մարդ, 11-ը վիրավոր են ու տեղափոխվել են տարբեր բուժկենտրոններ։ Մի քանի մարդ այրվել է երթուղային տաքսիում, բռնկված հրդեհի հետևանքով։ Տուժածներից 3-ը երեխաներ են։Դեպքի վայրում եղած ականատեսները պատմել են լրագրողներին, որ ուժեղ կրակի պատճառով չեն կարողացել հանել մարդկանց մեքենայից։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է Կրիպտոակտիվների կարգավորման հարցում ՀՀ ԿԲ-ն առաջնորդվելու է եվրոպական չափորոշիչներով ԿԲ-ն կրիպտոակտիվների մասին օրինագիծ է պատրաստել, որն առաջիկայում շրջանառության մեջ կդրվի Գալստյան․ ԿԲ–ն պատրաստ է համարժեք գործողությունների՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4%-ի ապահովման համար Նա ասել է, որ 2024 թվականի առաջին եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ մարտին կազմելով -1.2 տոկոս ԱԳ փոխնախարար․ ՀՀ-ն բարձր է գնահատում Ֆրանսիայի Սենատի հետևողական աջակցությունը Կարևորվել է երկու երկրների միջև առկա խորհրդարանական սերտ փոխգործակցությունը |