Մոտ ժամանակներում չարժե ղարաբաղյան գործընթացում առաջընթացի սպասել, պնդում են Անկարայում

PanARMENIAN.Net - Թուրքիան ջանքեր է գործադրում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում բանակցություններ նախաձեռնելու համար: Այդ մասին հայտնել է Անկարայի Եվրասիական մարտավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Յըլդըզ Դեվեչի Բոզգուշը: Նրա խոսքերով, Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը Նյու-Յորքում առաջին քայլն է այդ ուղղությամբ: «Բայց մոտ ժամանակներում չարժե առաջընթացի սպասել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Ադրբեջանում մոտենում են նախագահական ընտրությունները, իսկ Հայաստանը կտրուկ քայլեր չի ձեռնարկի առանց Ռուսաստանի համաձայնության»,- ասել է Բոզգուշը, գրում է Today's Zaman-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---