Փաշինյան. Պարբերաբար և չարամիտ խախտումներ անող վարորդները պետք է հեռացվեն երթևեկությունից11 հուլիսի 2019 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Վարորդները, որոնք պարբերաբար և չարամիտ խախտումներ են անում, պետք է ընդհանրապես հեռացվեն երթևեկությունից: Այդ մասին Կառավարության հերթական նիստի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վերջին օրերի խոշոր ավտովթարներին: Նրա խոսքով՝ ոստիկանությունում նոր օրինագիծ է մշակվել, որի նպատակը կարգազանց վարորդներին երթևեկությունից ընդհանրապես հեռացնելն է: «Նախագիծն ԱԺ-ում է, պետք է քննարկենք՝ ինչ ժամկետներում կարող ենք հնարավորինս շուտ ընդունել այն: Պետք է գործակցել ՀԿ-ների հետ, հնարավորություն ընձեռվի համապատասխան ծրագրի տեխնիկական մասն ապահովել որ քաղաքացիները նույնպես կոպիտ խախտումներն արձանագրելու ու դրանք ոստիկանություն ուղարկելու հնարավորություն ունենան»,- նշել է Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախաձեռնությանը: Ճանապարհային երթևեկության նկատմամբ հանրային վերահսկողությունը երաշխավորող օրենսդրական նախագիծը հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիներին բջջային հավելվածի միջոցով վայրկյանների ընթացքում ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը փոխանցել իրավախախտման վերաբերյալ էլեկտրոնային հաղորդագրություն՝ լուսանկար, տեսանյութ: Էլեկտրոնային հաղորդագրության հիման վրա կհարուցվի վարչական վարույթ, և կարգազանց տրանսպորտային միջոցի վարորդները կենթարկվեն վարչական տույժի: Ըստ վարչապետի՝ հատկապես հիմա ճանապարհային երթևեկության հանդեպ վերահսկողությունը պետք է կրկնապատկել, նույնիսկ եռապատկել: «Հասկանալի է, որ այսօր ՀՀ-ում հատկապես 2018-19-ին ավտոմեքենաներիր աննախադեպ աճ կա, մեծ ծավալով ներկրումները շարունակվում են, ինչը նոր մարտահրավերներ է բերում, որոնք լուծելու համար ոստիկանությունն ամենակոշտ միջոցները պետք է ձեռնարկի վարորդների հանդեպ», - ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ վերջին դեպքերը ցույց տվեցին, որ որևէ հանդուրժողականություն չի կարող լինել, «որովհետև խոսքը մարդկային կյանքերի մասին է»: Հուլիսի 6-ին Երևան-Երասխ ճանապարհին Զոդի կամրջին իրար 1шт բախվել «Toyota», «ՎԱԶ-2106» և «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաները, ինչի արդյունքում բռնկված հրդեհը 7 մարդու կյանք էր խլել, 10-ն էլ վիրավորվել: Մի քանի մարդ այրվել էին երթուղային տաքսիում։ Տուժածներից 3-ը երեխաներ էին։ Դեպքի վայրում եղած ականատեսները պատմում էին, որ ուժեղ կրակի պատճառով չեն կարողացել դուրս բերել մարդկանց մեքենայից։ Ըստ ԱԻՆ-ի տվյալների՝ 2015-2018-ին Հայաստանում 10,737 ՃՏՊ է եղել, որոնց հետևանքով զոհվել է 1234 քաղաքի, տուժել՝ 20,319-ը։ 2018-ի առաջին կիսամյակում գրանցվել է 1711 ՃՏՊ, 2019-ի՝ 2108, համապատասխանաբար զոհվել է 139 քաղաքացի և 152 քաղաքացի, տուժել՝ 2516 և 2996 քաղաքացի։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները |