Փոխվարչապետ. Տեխզննման պահանջներին չբավարարող մեքենաներին ԱՊՊԱ չտրամադրել11 հուլիսի 2019 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության հուլիսի 11-ի նիստին առաջարկել է սինխրոնիզացնել տեխնիկական զննման և ԱՊՊԱ-ի գործընթացը: Առաջարկի հիմնավորումն այն է, որ ապահովագրության համակարգի միջոցով հնարավոր է վերահսկել մեքենաների տեխնիկական զննումը, հայտնում է civilnet-ը։ «Սա ամենաարդյունավետ լուծումը կլինի։ Այն մեքենան, որը չունի նորմալ տեխնիկական վիճակ, պետք է ապահովագրություն չստանա, իսկ այդ ԱՊՊԱ ստանալու կամ չստանալու և դա վերահսկելու գործիքակազմը մենք ունենք։ Այս իմաստով ռացիոնալ տարբերակը դա է։ Կոչ եմ անում, որ մոդել մշակենք ու փորձենք խնդիրը լուծել»,- նշել է փոխվարչապետը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է առաջարկը և համապատասխան հանձնարարականով հանդես եկել։ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, խոսելով վթարների պատճառների մասին, նշել է, որ դրանք ոչ միայն ոստիկանության գործառույթներով են սահմանափակվում, պատճառներից է նաև ճանապարհների վատ լուսավորությունը, նաև այն, որ տրանսպորտային միջոցի տեխնիկական զննությունը ձևական բնույթ է կրում: «Կարելի է ասել՝ բնույթ չի կրում, տեխզննություն չի իրականացվում, ամեն օր ամփոփագրեր են ներկայացվում, որ տրանսպորտային միջոցը ուղիղ ճանապարհին կորցրել է կառավարումը, գլորվել ձորը, այսինքն՝ մի դետալ մաշվել է, որովհետև այսօր շուկայում ներկրողները մեքենաները փայլացնում են արտաքնապես, բայց որոշ մասեր հնամաշ վիճակում են, նախկինում զննություն անցնելուց հետո նոր թույլատրվում էր շահագործում: Օրինակ`Դուբայում նայում են՝ անվադողերը իդեալական վիճակում են, նմանատիպ անվադողին այստեղ բարձր գին կտան, բայց այնտեղ, եթե այդ անվադողը ժամկետանց է, չեն թույլատրում շահագործել»,- ասել էր նա: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը |