Չինաստանի հետ առանց վիզային ռեժիմի համաձայնագիրը կներկայացվի վավերացման11 հուլիսի 2019 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը հավանություն է տվել 2019-ի մայիսի 26-ին ստորագրված «ՀՀ կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը: Նախագիծը կներկայացվի ՍԴ՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով, հայտնում է Yerkirmedia.am-ը: Արտաքին գործերի փոխնախարար Արտակ Ապիտոնյանը նշել է, որ այս համաձայնագիրը կնքելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Չինաստան այցի ժամանակ: «Կողմերը շահագրգիռ են տարբեր ոլորտներում համագործակցութունը շարունակ խորացնելու հարցում, այդ թվում՝ միջանձնային շփումների և զբոսաշրջության խթանման միջոցով»,- ասել է փոխնախարարը՝ ավելացնելով, որ Չինաստանում համաձայնագիրը, ամենայն հավանականությամբ, կվավերացվի առաջիկա մեկ ամսվա ընթացքում: Չինաստանի հետ «Սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագրի վավերացմամբ ակնկալվում է կողմերի միջև առևտրային, գործարար, զբոսաշրջային փոխանակումների առավել ակտիվացում: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |