ՀՀ նախագահ. Ես մեծ հույսեր չէի կապում Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեծ հույսեր չէր կապում Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների Նյու Յորքում կայացած հանդիպման հետ: Այդ մասին այսօր լրագրողներին է հայտարարել Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, անցկացվել են մի քանի նման հանդիպումներ, սակայն դեռեւս կոնկրետ արդյունք չկա: Ընդ որում նախագահը հավելել է, որ այդ հանդիպումները մեկ գործընթացի մաս են կազմում եւ դրանց արդյունքը անպայման տեսանելի կլինի:



Սերժ Սարգսյանը նշել է նաեւ, որ գոհ է ԱՄՆ կատարած իր այցի արդյունքներից` հավելելով, որ նրա այցի ժամանակացույցը բավական հագեցած է եղել, ջերմ հանդիպումներ են եղել ԱՄՆ-ի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: «Ես հպարտ եմ, որ մենք զորավոր եւ ուժեղ հայրենակիցներ ունենք աշխարհի ամենահզոր երկրում` ԱՄՆ-ում»,-նշել է Հայաստանի նախագահը:



Ս.Սարգսյանը Նյու Յորքում էր գտնվում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 63-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով: Սեպտեմբերի 26-իօն Նյու Յորքում հանդիպեցին Հայաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը, Ալի Բաբաջանը եւ Էլմար Մամեդյարովը: Հանդիպման ընթացքում երեք երկրների արտգործնախարարները քննարկել են վերջին տարածաշրջանային զարգացումներն ու Կովկասի համագործակցության ու կայունության պլատֆորմի ստեղծման վերաբերյալ նախաձեռնությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---