Ռուսական Ս-400 ԶՀՀ առաքումը Թուրքիա սկսվել է![]() 12 հուլիսի 2019 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Չնայած ԱՄՆ դժգոհությանը, ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի (ԶՀՀ) առաքումը Թուրքիա սկսվել է: Առաջին բաղադրիչներն արդեն հասել են Անկարայի արվարձանում գտնվող Մյուրթեդ ավիառազմակայան: Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: «Մեկնարկել է Ս-400 ԶՀՀ առաքումը Թուրքիա: Պայմանագրի շրջանակում բաղադրիչների առաջին խմբաքանակը հասցվել է Մյուրթեդ»,-ասվում է հաղորդագրության մեջ, գրում է Deutsche Welle-ն: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ պայմանագրով նախատեսվում է տեխնոլոգիաների մասնակի փոխանցում Թուրքիային: ԱՄՆ-ն կտրականապես դեմ է Թուրքիայի կողմից Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնմանը և օգտագործմանը ՆԱՏՕ-ի օդային տարածքում և տուգանքներով է սպառնում Թուրքիային: 2018-ին ԱՄՆ պատժամիջոցները Թուրքիայի դեմ, որ սահմանվել էին ամերիկացի հոգևորականին ապօրինաբար ձերբակալելու համար, զգալիորեն վնասեցին թուրքական տնտեսությանը: ![]() ![]() Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Պատճառը բնապահպանական, քաղաքական և ֆինանսական ռիսկերն են Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |