Բաքվում որոշում են, թե ինչ ձեւով եւ ինչ մակարդակով են շարունակելու բանակցությունները Ղարաբաղի շուրջ

PanARMENIAN.Net - Պաշտոնական Բաքուն վերլուծում է Լեռնային Ղարաբաղի շուրջ Նյու Յորքում Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարներ Էլմար Մամեդյարովի ու Էդվարդ Նալբանդյանի միջեւ տեղի ունեցած բանակցությունների արդյունքները: «Մոտ ապագայում հայտնի կդառնա, թե ինչ ձեւով եւ ինչ մակարդակով կարող են շարունակվել բանակցությունները Ղարաբաղի շուրջ»,-երկուշաբթի լրագրողներին է հայտարարել Ադրբեջանի նախագահի ղարաբաղյան հակամարտության գծով հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: «Ադրբեջանում այժմ նախընտրական շրջան է եւ քիչ ժամանակ է մնացել մինչ այդ: Եվ դա կարող է ազդել հերթական հանդիպման անցկացման վրա»,-հավելել է փոխնախարարը, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:



Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի վերջին հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերի 26-ին: Հանդիպումն անցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել է մադրիդյան առաջարկների հիման վրա միջնորդների կողմից իրագործվող ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Կողմերը հաստատեցին, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով բանակցությունների հիման վրա: Այնուհետեւ տեղի ունեցավ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի առանձին հանդիպումը, որի ժամանակ քննարկվեցին կողմերի մերձեցման ուղիները եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նոր հանդիպման կազմակերպման հնարավորությունը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---