Ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման մասին օրինագծի միջազգային փորձաքննության արդյունքները կան13 հուլիսի 2019 - 11:00 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդրանիկ նիստում, անդադարձել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմանը: Նա տեղեկացրել, որ օրենքի նախագիծն արդեն վերջնական փուլում է, ստացվել են միջազգային փորձաքննության արդյունքները, դրանք ամփոփման փուլում են: Առաջիկայում օրենքի նախագիծը կամփոփվի և կներկայացվի հանրային քննարկման: Բադասյանը ներկայացրել է նաև ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի նախագիծը, որն արդեն հրապարակված է e-draft.am կայքում: Նա նշել է, որ փաստաթուղթը դեռ շրջանառվում է պետական մարմիններում, ինչպես նաև շարունակվում են քննարկումները քաղաքացիական հասարակության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ներկայացնելով ռազմավարությունը՝ արդարադատության նախարարը նշել է, որ հակակոռուպցիոն ռազմավարությամբ առաջարկվում է կոռուպցիայի դեմ պայքարը ծավալել 3 ուղղությամբ՝ կոռուպցիայի կանխարգելում, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտում և հակակոռուպցիոն կրթություն և իրազեկում: Ռուստամ Բադասյանի խոսքով՝ հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման ինստիտուցիոնալ մոդելի առումով ներկայում քննարկումներն ընթանում են 2 հիմնական կառույցի ստեղծման շուրջ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով և Հակակոռուպցիոն կոմիտե: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |