Ռևազյան. Ուզում ենք առաջարկել «օդի փողը» հանել նոր ավիաուղղությունների համար15 հուլիսի 2019 - 12:25 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նոր ավիաուղիներ բերելու ամենամեծ խոչընդոտներից մեկը ՀՀ-ում ծախսերի բարձր լինելն է: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: «Այստեղ օրենքի փոփոխության առաջարկ ենք անելու՝ «օդի փողի» հետ կապված: Մեծ են և «Զվարթնոցի» սակագները, և «օդի գինը»՝ 10 հազար դրամ: Դա փոքր գումար չէ», - ասել է Ռևազյանը՝ հավելելով. «Ուզում ենք առաջարկել օդի փողը հանել նոր ուղղությունների համար», հայտնում է Aysor.am-ը: Նա ընդգծել է, որRyanairև WizzAir ավիաընկերությունները համաձայնություն են տվել 2020 թվականին մուտք գործել ՀՀ, եթե օրենքում օդի գնի հետ կապված առաջարկվող փոփոխություններն արվեն և «Զվարթնոցն» էլ պատրաստ լինի նոր ուղղությունների համար իր սակագները վերանայել: Ռևազյանը նկատել է, որ այս ընկերությունների կողմից ունի նաև գրավոր համաձայնագիր: «Օդի փող» է համարվում պետական տուրքը, որը գանձվում է ֆիզիկական անձանցից երկրից ելքի դեպքում: Այժմ այն ներառված է ավիատոմսերի արժեքի մեջ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |