Վրաստանում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել՝ նա ռադիոակտիվ նյութ էր տեղափոխում

Վրաստանում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել՝ նա ռադիոակտիվ նյութ էր տեղափոխում

PanARMENIAN.Net - Վրաստանում ռադիոակտիվ նյութ տեղափոխելու համար ՀՀ քաղաքացի է ձերբակալվել՝ նա Երևանից Ռուսաստան ուղևորվող երթուղային միկրոավտոբուսում ռադիոակտիվ թորիում էր փոխադրում:

Վրաստանի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները 4 բեռնարկղ են գտել՝ 71 կգ ընդհանուր քաշով, որտեղ գտնվում էր մարդու կյանքի համար վտանգ ներկայացնող ռադիոակտիվ իզոտոպ՝ թորիում-232, որը դասվում է ռադիոակտիվ նյութերի շարքին, հայտնում է Interfax.ru-ն:

Քննությունը շարունակվում է:

Թորիում-232-ը (232Th) թորիումի իզոտոպներից ամենաերկարակյացն է: Այն ալֆա-ռադիոակտիվ է, իսկ կիսատրոհման պարբերությունն ավելի քան 14,05 մլրդ տարի է, ինչն ավելի է, քան մեր Տիեզերքի տարիքը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---