911 ծառայության աշխատողները վերապատրաստվում են՝ ընտանեկան բռնության զոհերին աջակցելու համար15 հուլիսի 2019 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքի և սոցիալական հարցերի և Արտակարգ իրավիճակների նախարարությունների համագործակցության շրջանակում վերապատրաստվում են Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի աշխատակիցները: Սոցապ նախարարության փոխանցմամբ, այսուհետև 911 թեժ գիծը կկարողանա ընդունել նաև ընտանեկան բռնության վերաբերյալ զանգեր, ուղղորդել և խորհրդատվություն տրամադրել ընտանեկան բռնության ենթարկված անձանց: Վերապատրաստումն իրականացվել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակում: Վերապատրաստման ընթացքում մասնակիցներին ներկայացվել են նաև «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքն ու դրան վերաբերող ենթաօրենսդրական ակտերը, ինչպես նաև՝ խոցելի խմբերի նկատմամբ ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ արձագանքման մեխանիզմները՝ իրավական տեսանկյունից։ Դասընթացներն իրականացվում են 2 փուլով: Դրանք անցկացվում են «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» հետ գործակցությամբ։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |