Մարությանը՝ «Սանիթեքին». Աշխարհում չկա մեկը, ով երևանցիների հետ կարող է շանտաժով խոսել

Մարությանը՝ «Սանիթեքին». Աշխարհում չկա մեկը, ով    երևանցիների հետ կարող է շանտաժով խոսել

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հերթական խորհրդակցության ընթացքում անդրադարձել է այն տեղեկություններին, համաձայն որոնց «Սանիթեք» ընկերությունը հրաժարվում է վճարել ենթակապալառուներին՝ քաղաքապետարանի կողմից կիրառվող տուգանքների պատճառով:

«Ուզում եմ շատ խիստ կերպով զգուշացնել ձեզ, որ աշխարհում չկա այնպիսի մարդ, որը կարող է երևանցիների հետ շանտաժի լեզվով խոսել», - ասել է Մարությանը:

Ավելի վաղ քաղաքապետարանը մի քանի անգամ տուգանել է ընկերությանը՝ մայրաքաղաքում աղբահանությունը պատշաճ կերպով չիրականացնելու համար:

Երևանի քաղաքապետարանը ստեղծել է քաղաքի աղբահանության զբաղվող կառույց, որը համալրվում է նոր աղբատար մեքենաներով և աշխատակիցներով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---