ՄԻՊ-ը Քոչարյանին է տեսակցել

ՄԻՊ-ը Քոչարյանին է տեսակցել

PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քրեակատարողական հիմնարկում հանդիպել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին. հանդիպումը տեղի է ունեցել պաշտպանի նախաձեռնությամբ, Քոչարյանի «պահման պայմաններին ծանոթանալու նպատակով»:

Պաշտպանը հայտնել է, որ Քոչարյանը պայմաններից չի դժգոհել, սակայն մտահագություններ է հայտնել իր դատաքննության հետ կապված:

«Դժգոհություն չներկայացվեցին պահման պայմանների հետ կապված, այսինքն նույն վիճակն է։ Ինչ վերաբերում է դատական համակարգին կամ գործի դատաքննությանն առնչվող հարցերին, ես, բնականաբար, թեև մտահոգություններ ինձ ներկայացվեցին, բայց տեղեկացրել եմ՝ իրավունք չունեմ միջամտել այդ գործով իրականացվող վարույթին կամ գնահատականներ տալ», - «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ լրագրողներին հայտնել է ՄԻՊ-ը։

Ավելի վաղ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը դիմել էր պաշտպանին՝ հայտարարելով, որ Քոչարյանի իրավունքները «կոպտորեն խախտվում են»։ Ըստ Ալումյանի, առաջին ատյանի դատարանի տևական ժամանակ է՝ «չի քննում Քոչարյանի խափանման միջոցը փոխելու իրենց միջնորդությունը»:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---