Հայաստանի նախագահը Չինաստանի դեսպանության աշխատակիցներին շնորհավորել է ՉԺՀ հիմնադրման 59-րդ տարեդարձի կապակցությամբ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 30-ին նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանություն եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնի` Հանրապետության հիմնադրման 59-րդ տարեդարձի առթիվ շնորհավորել դեսպանության աշխատակիցներին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են երկրի ղեկավարի մամլո ծառայությունում: Հայաստանում Չինաստանի դեսպանի հետ ծավալված զրույցի ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել բարեկամ երկու երկրների միջեւ փոխգործակցության եւ քաղաքական երկխոսության առկա բարձր մակարդակի առթիվ:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---