Նեյմարը հեռանում է ՊՍԺ-ից

Նեյմարը հեռանում է ՊՍԺ-ից

PanARMENIAN.Net - Բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարը որոշել է հեռանալ «Պարի Սեն Ժերմենից»:

Հուլիսի 15-ին տեղի է ունեցել բրազիլացու հանդիպումը փարիզյան ակումբի սպորտային տնօրեն Լեոնարդոյի հետ: Նեյմարին փորձել են համոզել մնալ ակումբում: Այնուամենայնիվ, Նեյմարը հայտարարել է, որ մտադիր է հեռանալ ՊՍԺ-ից:

Կարիերան շարունակելու առավել հավանական տարբերակը վերադարձն է «Բարսելոնա», գրում է Lenta.ru-ն Sky Sports-ի վրա հղումով:

Ֆուտբոլիստը պետք է ժամաներ Փարիզ դեռևս հուլիսի 8-ին: Ըստ Diario Sport-ի, ֆուտբոլիստը դժգոհ է բանակցությունների ձգձգումից և որոշել է հրաժարվել մարզումներից:

Նախորդ խաղաշրջանում Նեյմարը 17 հանդիպում է անցկացրել ՊՍԺ կազմում Ֆրանսիայի առաջնության շրջանակում: Հարձակվողը 15 գոլի հեղինակ է դարձել և 7 անգամ հաջող գործակցել թիմակիցների հետ:

Նեյմարը հանդես է գալիս ՊՍԺ կազմում 2017-ի ամառվանից: Այն ժամանակ նրա տրանսֆերի համար փարիզյան ակումբը «Բարսելոնային» ռեկորդային գումար է վճարել՝ 222 մլն եվրո: ՊՍԺ կազմում Նեյմարը 2 անգամ Ֆրանսիայի չեմպիոն է դարձել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---