Ավինյանը՝ Նյու Յորքում. Կլիմայի փոփոխությունը սպառնում է Սևանի գոյությանը16 հուլիսի 2019 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Կլիմայի փոփոխությունը սպառնալիք է Սևանի համար: Այդ մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ելույթ ունենալով «կլիմայի էկոնոմիկայում» ներդրումներին և էներգետիկ անվտանգությանը նվիրված համաժողովում: Հայաստանի փոխվարչապետը Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին: Ըստ Ավինյանի, կլիմայի փոփոխությունը մեծ ազդեցություն ունի Հայաստանի լանդշաֆտի վրա: «Կլիմայի փոփոխությունից առավել տուժած հատվածը Սևանա լիճն է: Օդի ջերմաստիճանի բարձրացման պատճառով մենք կարող ենք կորցնել լիճը»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Փոխվարչապետը նշել է, որ ՀՀ իշխանություններն աշխատում են այդ խնդրի լուծման ուղղությամբ: «Առաջին հերթին, մենք փորձում ենք բարձրացնել ջրի մակարդակը լճում, մոտ 6 մետրով»,-ասել է նա: Ըստ Ավինյանի, դրա շնորհիվ, սառը ջրի շերտն ավելին կլինի և թույլ կտա պահպանել Սևանը որպես լիճ: «Մենք զգում ենք ջերմաստիճանի փոփոխությունը, դա զգում են նաև ֆլորան ու ֆաունան»,-ասել է նա: «Կարծում եմ, Հայաստանում բավականին երկար ժամանակ չեն մտածել կլիմայի փոփոխության մասին, մինչև որ չզգացին այդ հարվածը հենց երկրի սրտում: Այժմ մենք հասկանում ենք, որ դա շատ լուրջ խնդիր է: Շրջակա միջավայրի խնդիրները, ցավոք, անդառնալի են, ուստի հարկ է հիմա մեծ ուշադրություն դարձնել այդ հարցերին»,-ասել է Ավինյանը: Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |