Սիրիայում ՀՀ հումանիտար առաքելությունը ծերանոցին և հոսպիտալին բժշկական պարագաներ է փոխանցել16 հուլիսի 2019 - 15:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ հումանիտար առաքելության խումբը, Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ, հուլիսի 13-ին և 15-ին Հալեպի Հայ ծերանոցին և զինվորական հոսպիտալին փոխանցել է բժշկական և առողջապահական պարագաներ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական Կենտրոն» ՊՈԱԿ-ը «Հայ ծերանոցի տնօրինությունը և սիրիական զինվորական հոսպիտալի ղեկավարությունն իրենց խորին շնորհակալությունն են հայտնել հայ բժիշկներին՝ անհատույց կերպով տրամադրված բժշկական պարագաների և դեղորայքի, ինչպես նաև Հայ ծերանոցում, «Դարմանատուն» ընկերաբժշկական կենտրոնում և մի շարք բժշկական այլ հաստատություններում ամենօրյա ռեժիմով ցուցաբերվող բժշկական օժանդակության համար: Զինվորական հոսպիտալի պետ, գեներալ Ֆայեզ ալ Այուբին իր երախտագիտությունն է հայտնել հայ բժիշկներին՝ պատերազմից տուժած սիրիացիներին օգնություն ցուցաբերելու համար»,-ասվում է գրառման մեջ: Նշվում է, որ հոսպիտալի պետը շնորհակալություն է հայտնել նաև ՀՀ իշխանություններին, մասնավորապես, առողջապահական կառույցներին` առաջին իսկ օրերից ցուցաբերած օգնության և աջակցության համար։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |