Վենետիկի հանձնաժողով. ՀՀ իշխանությունների հետ աշխատանքն արգասաբեր է

Վենետիկի հանձնաժողով. ՀՀ  իշխանությունների հետ աշխատանքն արգասաբեր է

PanARMENIAN.Net - Վենետիկի հանձնաժողովը բեղմնավոր է գնահատում Հայաստանի իշխանությունների հետ աշխատանքը և դատական բարեփոխումների առնչությամբ կարծիք կներկայացնի, երբ պատրաստ կլինեն ՀՀ դատական օրենսգրքի փոփոխությունները:

Հանձնաժողովի հրապարակած հայտարարության համաձայն, Հայաստանի իշխանությունների հետ արգասաբեր գործակցության շրջանակում, մասնավորապես դատական բարեփոխումների հետ կապված, 2019-ի հուլիսի 2-ին ՀՀ արդարադատության նախարարի և Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ հանդիպումից հետո, նախարարը հայտարարել է, որ կակնկալի հանձնաժողովի կարծիքը Դատական օրենսգրքի փոփոխությունների նախագծի առնչությամբ:

«Դրանք ներկայում նախապատրաստվում են Եվրոպայի խորհրդի հետ կոնսուլտացիաներով, երբ փոփոխությունները պատրաստ կլինեն»,-նշված է Վենետիկի հանձնաժողովի հայտարարության մեջ:

Համացանցում հայտնվել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրությունից ՀՀ-ին վերաբերող հատված, որը փորձ է արվել ներկայացնել որպես հանձնաժողովի դիրքորոշում ՀՀ-ում դատաիրավական գործընթացներին: Սակայն փաստաթուղթն ընդամենն արձանագրում է նստաշրջանում հնչած կարծիքներից մեկը, և այն հանձնաժողովի պաշտոնական դիրքորոշումը չի արտահայտում:

Ավելի վաղ էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է ստացել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյից, որում հստակ ընդգծվել է, որ հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխումների և վեթինգի իրականացմանը:

«Վենետիկի հանձնաժողովը նաև պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանին՝ դատաիրավական համակարգի բարեփոխումների և վեթինգի իրականացման հարցում՝ լիարժեքորեն հարգելով ՀՀ սահմանադրությունը և ընդունված միջազգային չափանիշները: Համաձայնելով, որ Հայաստանում կա վստահության լրջագույն պակաս դատական համակարգի նկատմամբ, նամակում Վենետիկի հանձնաժողովի նախագահն ընդգծել է՝ ոլորտում բարեփոխումներ իրականացնելու, հանրային վստահությունն այդ համակարգի նկատմամբ վերականգնելու կարևորությունը:», - հայտնել էր վարչապետի մամուլի քարտուղարը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---