Լավրովը հայտնել է Վրաստանի հետ ավիահաղորդակցության վերսկսման պայմանը17 հուլիսի 2019 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը կարող է չեղարկել Վրաստանի հետ ավիահաղորդակցության արգելքը, եթե իշխանությունները կարողանան կայունացնել իրավիճակը երկրում և վերացնել ռուսաստանցիների անվտանգության սպառնալիքները: Այդ մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է «Արգումենտի ի ֆակտի» շաբաթաթերթին: Լավրովը նշել է, որ ծայրահեղական ուղղվածության քաղաքական ուժերի մի մասը «ռուսատյաց տրամադրություններ է բորբոքում» Վրաստանում: Դա առաջին հերթին վնասում է Վրաստանին և նրա քաղաքացիներին: Լավրովը կարևորել է այն հանգամանքը, որ հանրությունը դատապարտեց վրաց հաղորդավար Գաբունիային, որը անպարկեշտ արտահայտություններ էր թույլ տվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին ուղիղ եթերում: Հակապուտինյան տրամադրությունները սրվեցին Վրաստանում հունիսի կեսին: Այն ժամանակ Թբիլիսիում զանգվածային բողոքի ցույցեր սկսվեցին ՌԴ պատվիրակության մասնակցության դեմ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին: Ընդդիմությունը դժգոհեց, որ ՌԴ պատվիրակությունը գլխավորող Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը նստել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին և դիմել ներկաներին ռուսերեն լեզվով: ՌԴ նախագահ Վլադիմր Պուտինն արգելել է ռուսական ավիաընկերություններին թռիչքներ կատարել դեպի Վրաստան հուլիսի 8-ից՝ «անվտանգության նկատառումներով»: Վրացական ավիաընկերությունները նույնպես չեն կարողանում թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստան: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ 2018–ին մենք որոշեցինք լինել տանտեր, առանց մտածելու դրա հետևանքների մասին «Ու մենք բարեհաջող կանցնենք այդ ճանապարհը»,–ասել է նա ՆԳՆ հերքել է Կիրանցում լուսաձայնային նռնակ կիրառելու լուրը. Տուժածներ կան Վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան, վնասվածքները թեթև են ՊՆ․ ԶՈւ-ին քաղգործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատական կստանան ՊՆ–ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ |