Կարս-Ախալքալաք-Բաքու ե/գ ոչ նպատակահարմար լինելու մասին տեղեկատվությունը հերյուրանքի է նման

PanARMENIAN.Net - Կարս-Ախալքալաք-Բաքու ե/գ ոչ նպատակահարմար լինելու մասին տեղեկատվությունը հեռու է իրականությունից եւ ավելի շուտ Բաքվի հերյուրանքի է նման: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Janes կենտրոնի վերլուծաբան Ռիչարդ Գիրագոսյանը: Նրա խոսքերով, Թուրքիան Հայաստանը նախագծի մեջ ընդգրկելու համար պարզապես առաջարկել է կառուցել երկրորդ` Կարս-Գյումրի ճյուղը : <Ընդ որում, խոսքը գնում է ոչ թե արդեն գոյություն ունեցող ճանապարհի, այլ նորի կառուցման մասին>,- նշել է Գիրագոսյանը:



Մի շարք ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ Բաքվում սեպտեմբերի 16-ին նախագծի իրականացման կողմնորոշիչ խորհրդի նիստի ժամանակ թուրքական կողմը կասկած է հայտնել նախագծի իրականացման նպատակահարմարության վերաբերյալ` կապված 2008թ. օգոստոսին տարածաշրջանում կատարված վերջին իրադարձությունների հետ:



Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղային նախագիծն ընդգրկում է 98կմ երկարությամբ Կարս-Ախալքալաք ե/գ կառուցումը, որից 68կմ բաժին է ընկնում թուրքական, 30կմ` վրացական տարածքին: Անհրաժեշտ է նաեւ Ախալքալաք-Թբիլիսի հատվածի վերակառուցումը: Նախագծի նախնական արժողությունը` $422 մլն., որից $202 մլն. բաժին է ընկնում վրացական, $220 մլն.` թուրքական հատվածի կառուցմանը: Ադրբեջանական կառավարությունը վրացական կողմին $200 մլն. վարկ է տրամադրել 20 տարվա մարման ժամկետով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---