Փաշինյանը շնորհավորել է Ուրսուլա Ֆոն Դեր Լայենին Եվրոպական հանձնաժողովի նախագահ ընտրվելու առթիվ17 հուլիսի 2019 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ուրսուլա Ֆոն Դեր Լայենին Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: «Ջերմորեն շնորhավորում եմ Ձեզ Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարումը՝ որպես Եվրոպական հանձնաժողովի առաջին կին նախագահ, կնշանավորվի Եվրոպական միության նոր վերելքով: Ուրախությամբ ցանկանում եմ նշել, որ Հայաստանը Եվրոպական միության հետ այսօր ունի հարաբերությունների հարուստ և ընդգրկուն օրակարգ: Մենք հատկապես կարևորում ենք Համապարփակ և ընդլայնված համագործակցության պայմանագրի իրականացումը, որը կնպաստի ոչ միայն մեր կապերի հետագա ամրապնդմանը, այլ նաև Հայաստանի կառավարության բարեփոխումների ընթացքին: Հայաստանը եղել և մնալու է Եվրոպական միության հուսալի գործընկերը: Համոզված եմ, որ մեր ընդհանուր արժեքները, ինչպես նաև Հայաստանում տեղի ունեցած արմատական փոփոխությունները, որոնք հանգեցրեցին ժողովրդավարության և օրենքի գերակայության հաղթանակին, վստահելի հիմք են հանդիսանում մեր հարաբերությունների հետագա կատարելագործման և արդյունավետ համագործակցություն զարգացնելու համար: Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն և արդյունավետ գործունեություն Եվրոպական հանձնաժողովի նախագահի պատասխանատու պաշտոնում»,-ասված է ուղերձում։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը |