Թուրքական դատարանն արդարացրել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության աշխատակցին17 հուլիսի 2019 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Թուրքական դատարանն արդարացրել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության աշխատակից Էրոլ Օնդերօղլուին, որին մեղադրում էին ահաբեկչության քարոզչության մեջ: Այդ մասին հայտնել է նրա փաստաբանը: Անմեղ է ճանաչվել նաև գործով անցնող ևս 2 հոգի՝ թուրքական իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Շեբնեմ Քորուր Ֆինչանչին և անկախ լրագրող Ահմեդ Նեսին, գրում է Deutsche Welle-ն: Նրանց հետապնդման համար հիմք էր հանդիսացել աջակցությունը քրդամետ Özgür Gündem թերթին, որը հետապնդվում էր թուրքական իշխանությունների կողմից: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը ողջունել է որոշումը: «Այժմ թուրքական արդարադատությունը պետք է հասնի նրան, որ Օնդերօղլուից հանվի մեկ այլ մեղադրանք, որը նույնքան անհեթեթ է, որքան առաջինը»,-հայտարարել են նրանք: Խոսքը ահաբեկչությանն աջակցելու մասին մեղադրանքին է վերաբերում, որի համար հիմք էր ծառայել կոչը Թուրքիայի կառավարությանը՝ հրաժարվել երկրի հարավ-արևելքում իրականցավող ռազմական գործողություններից: 2016-ին այդ կոչի տակ թուրքական մտավորականության 100 ներկայացուցիչ է ստորագրել: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի անգամ 1 երեխայի համար Մանկապարտեզներում կան նաև կրթական լրացուցիչ վճարովի ծառայություններ Տաթևի վանքի շրջակայքում պտղատու այգի է հիմնվում՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Ծրագրին կարող են մասնակցել բոլորը՝ այցելելով գործակալության կայք և ձեռք բերել անվանական ծառ` սեղմելով «Տնկել ծառ» կոճակը Տոնոյան․ Եթե երկրի ղեկավարը կախիչների որակը զննելու ժամանակ ունի, թող նաև հրթիռները «զննելու» ժամանակ գտնի Ըստ նրա, զննության արդյունքներով հօդս են ցնդել հրթիռներին տրված «անորակ», «անպիտան» և «ժամկետանց» որակումները Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Կուլիասը նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության «սև տարելիցը» |