Մայր աթոռում Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ լսումներ են անցկացվել

Մայր աթոռում Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ լսումներ են անցկացվել

PanARMENIAN.Net - Հուլիսի 16-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում, առկա մտահոգություններին ընդառաջ, տեղի են ունեցել լսումներ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ, որոնց մասնակցում էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ և քահանաներ:

Հանդիպման սկզբում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն, իր խոսքն ուղղելով ներկաներին, կարևորել է կոնվենցիայի առնչությամբ ինչպես հանրության, այնպես և եկեղեցականության մոտ առաջացած մտահոգությունների շուրջ հետևողական քննարկումների անցկացումը։

Փաստաթղթի առնչությամբ զեկույցներով հանդես են եկել Մայր Աթոռի իրավախորհրդատվական հանձնախմբի անդամներ ի.գ.դ. Գևորգ Դանիելյանը և Արա Զոհրաբյանը՝ մասնավորապես անդրադառնալով վերջին շրջանում հասարակության մեջ լայնորեն քննարկվող հիշյալ փաստաթղթի վիճահարույց դրույթներին:

Քննարկման ընթացքում զեկուցողները պատասխանել են նաև ներկաներին անհանգստացնող հարցերին, լուսաբանություններ տվել կոնվենցիայի շուրջ Եվրոպայի Խորհրդի տարբեր անդամ երկրների արձագանքների վերաբերյալ:

Փաստաթղթի առնչությամբ քննարկումները Մայր Աթոռում առաջիկայում կշարունակվեն։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---