Միրզոյանի հետ հանդիպմանը Փելոսին կարևորել է ՀՀ-ում ժողովրդավարական փոփոխությունները

Միրզոյանի հետ հանդիպմանը Փելոսին կարևորել է ՀՀ-ում ժողովրդավարական փոփոխությունները

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ, հայտնել է խորհրդարանի լրատվական ծառայությունը:

Հանդիպումը տեղի է ունեցել Վաշինգթոնում ընթացող Առաջնորդության ֆորումի շրջանակում։

Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող զարգացումները և շնորհակալություն հայտնել Նենսի Փելոսիին հայ-ամերիկյան հարաբերություններում տարիներ շարունակ ունեցած ավանդի համար: Ներկայացուցիչների պալատի խոսնակը մեծապես կարևորել է Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրրքություն ներկայացնող հարցեր:

Ավելի վաղ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հուլիսի 16-ին Վաշինգթոնում հանդիպել է ԱՄՆ Սենատի մեծամասնության հանրապետական ղեկավար Միչ Մաքքոնելի հետ:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---