ՌԴ-ն պատրաստ է Սու-35 վաճառել Թուրքիային

ՌԴ-ն պատրաստ է Սու-35 վաճառել Թուրքիային

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնությունը պատրաստակամություն է հայտնել Սու-35 կործանիչներ վաճառել Թուրքիային, հայտնել է ռուսաստանյան պետական «ՏԱՍՍ» գործակալությունը:

«ՌԴ-ն պատրաստ է Թուրքիային Սու-35 կործանիչներ վաճառել, եթե այդ երկիրը նման ցանկություն հայտնի», - ասել է «Ռոստեխի» ղեկավար Սերգեյ Չեմեզովը:

Ավելի վաղ Թուրքիա են հասել ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերը: ԱՄՆ-ն, ի պատասխան այս քայլի, որոշել է, որ Թուրքիային չի վաճառի F-35 կործանիչներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---