Նախարար. Սևանի ափին 1905 մ ցածր բոլոր շինություններն ապօրի են և պետք է քանդվեն18 հուլիսի 2019 - 17:44 AMT PanARMENIAN.Net - ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Սևանա լճի ափին 1905 մետրից ցածր գտնվող բոլոր շինությունները ապօրինի են. դրանց թիվը հասնում է 4800-ի: Բացառություն են կազմում խորհրդային ժամանակներից մնացած որոշ պոմպակայաններ: «Այդ շինությունները քանդելու համար ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, որը հաշվարկել ենք և կառավարությանը տվել է քառակուսի մետրի քանդելու արժեքը: Սակայն այդ շինությունների տերերն էլ պարտավորություններ ունեն: Կոնկրետ ապօրինի շինություն կառուցողը պարտավոր է ինքն իր շինությունը քանդել: Եթե չի քանդում, նոր պետությունը դա պետք է անի, բայց եթե կա սեփականատեր, ինչո՞ւ պետք է պետությունը ծախսի քանդման աշխատանքների գումարը»,- ասել է նախարարը: Նա հավելել է, որ նշված ապօրինի շինությունները հավաքագրված են ու ներկայացված վարչապետի աշխատակազմ: Նախարարը հայտնել է նաև, որ ստեղծվել է հանձնաժողով, որը վարձակալության ենթակա բոլոր տարածքներն ուսումնասիրել է ու հայտնաբերել բազմաթիվ տարածքներ, որտեղ կամ վարձակալության փաստաթուղթը չկար, կամ փոքր տարածք էին վարձակալել, բայց մեծն էին օգտագործում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |