Տաքսիստը զբոսաշրջիկներից մեծ գումար է պահանջել, վերցրել նրանցից մեկի բջջայինը18 հուլիսի 2019 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 16-ին` ժամը 21:40-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի ծառայողներին է մոտեցել օտարերկրացի երկու երիտասարդ և հայտնել են, որ անծանոթ տաքսու վարորդն իրենցից բջջային հեռախոս ու փող է վերցրել: Ոստիկաններն օտարերկրացիներին ուղեկցել են ոստիկանական բաժանմունք և պարզվել, որ տաքսու վարորդն օտարերկրացիներից շատ գումար է պահանջել, նրանք հրաժարվել են վճարել: Փոխարենը վարորդը վերցրել է ուղևորուհու բջջայինն ու 10,000 դրամ: Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվել: Տեղեկություններ են ստացվել, որ տաքսու վարորդը Վաղարշապատ քաղաքից 25-ամյա երիտասարդ է, նա բերման է ենթարկվել: Կատարվում է քննություն:
Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |