Գոմի դռանը պայթուցիկ են դրել. Դուռը բացած սեփականատերը պայթյունից մահացել է19 հուլիսի 2019 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Սիսիանում անհայտ անձը անասնագոմի դռանը պայթուցիկ սարք է տեղադրել. տարածքի սեփանակատերը անասուններին դուրս թողնելու նպատակով բացել է հիշյալ դուռը և առաջացած պայթյունից ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը հայտնել է, որ նախնական տվյալներով 2019 թվականի հուլիսի 18-ին անձը մեկ ուրիշին կյանքից զրկելու դիտավորությամբ և շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ սարքը ձգալարի միջոցով տեղադրել է Սիսիան քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկի անասնագոմի հարակից միջանցքի մետաղական դռան բռնակի դրսի հատվածին: Արդյունքում տարածքի սեփանակատերը՝ Սիսիան քաղաքի 1945 թվականին ծնված բնակիչը ժամը 05:40-ի սահմաններում անասուններին դուրս թողնելու նպատակով բացել է հիշյալ դուռը և առաջացած պայթյունից մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Էրդողանը՝ ՀՀ–ին․ Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ, նոր ճանապարհային քարտեզի ժամանակն է «Տարածաշրջանում արդեն նոր կարգ է ստեղծվում, անհիմն անգիրները մի անկյունում թողնելու ժամանակն է»,–ասել է նա Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ պաշտպանական գործակցության հարցեր է քննարկել Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը Ֆրանսահայ լրագրողի մուտքը ՀՀ արգելվել է․ Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել «Ես Հայաստանից գնացոը չեմ, հենց այստեղ, անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ»,–ասել է նա տեսաուղերձում Ալիև․ Մոսկվան ու Բաքուն ևս մեկ մեծ նախագիծ են սկսում Հյուսիս-Հարավի շրջանակում Նա նշել է, որ Ադրբեջանի տարածքում կա երկաթգիծ, որը կապում է ադրբեջանա-ռուսական սահմանը Ադրբեջանի և Իրանի սահմանի հետ |