ՊԵԿ-ը դեղատան նկուղում ապօրինի եղանակով ձեռք բերված դեղեր է գտել19 հուլիսի 2019 - 17:15 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր, այս մասին հայտնել է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Երևանի Հրաչյա Քոչարի փողոցում գործող դեղատներից մեկի նկուղային հարկից հայտնաբերել են դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա, ապօրինի եղանակով ձեռքբերված չդրոշմավորված դեղեր, այդ թվում՝ նախատեսված քաղցկեղի բուժման համար: Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քրեական գործի հետաքննության ընթացքում դեղատան տարածքում կատարվել է զննություն, որի ընթացքում դեղերը վերցվել են հետագա հետազոտման նպատակով: Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ հանցագործությանը մասնակից անձանց, ինչպես նաև հիշյալ դեղերի ձեռքբերման աղբյուրները պարզելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Կալյուրանդ․ Եվրախորհրդարանը դեռևս 1987–ին է ճանաչել Հայոց ցեղասպանությունը «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Ցեղասպանության զոհերին»,–գրել է նա ԱՄՆ Պետդեպի զեկույցը ՀՀ մասին․ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ Զեկույցում նշվում է նաև, որ բանակում մահվան դեպքերը պատշաճ չեն հետաքննվում |