Ալավերդու պղնձաձուլարանի 200 կրճատված աշխատակցից 50-ն աշխատանքի կանցնեն «Թեղուտում»22 հուլիսի 2019 - 11:21 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Ալավերդու պղնձաձուլարանի կրճատված ավելի քան 200 աշխատակցից 50-ն աշխատանքի կանցնեն «Թեղուտ» ՓԲԸ-ում: «Հարգելի քաղաքացիներ, Թեղուտ ՓԲԸ-ի տնօրենությունից տեղեկացա, որ նախնական ընտրությունը կատարվել է, վերոգրյալ 50 կրճատված աշխատակիցները երկուշաբթի օրվանից աշխատանքի հրավերի զանգեր կստանան։ Տվյալներն ու հեռախոսահամարներն ինձ մոտ կան։ Ես պարբերաբար կապ կպահպանեմ ձեզ հետ», - գրել է պատգամավորը։ Նա անդրադարձել է նաև գործազուրկ մնացած մյուս քաղաքացիների խնդրին՝ նշելով, որ նրանց աշխատանքի հարցով ակտիվ աշխատանք է տարվում։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |