Նախարար. Ռուսական կործանիչները ՀՀ-ում կլինեն տարեվերջին կամ 2020-ի սկզբին

Նախարար. Ռուսական կործանիչները ՀՀ-ում կլինեն  տարեվերջին կամ 2020-ի սկզբին

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ռուսական ՍՈւ-30ՍՄ կործանիչները Հայաստանում կլինեն 2019-ի վերջ 2020-ի սկիզբ:

Նախարարը հայտնել է, որ այս ժամկետն ամրագրված է արտադրողների հետ պայմանագրային պարտավորություններում:

Հարցին, թե ինչ նոր սպառազինություն է նախատեսում ձեռք բերել ՀՀ-ն, նախարարն ասել է, որ այս պահին չի կարող մանրամասներ հայտնել:

«Հիմա չեմ կարող այդ մասին խոսել, բայց ռազմական անակնկալներ են լինելու», - եզրափակել է Տոնոյանը:

Ավելի վաղ ՀՀ-ն Ռուսաստանի Դաշնությունից կործանիչ ինքնաթիռներ է գնել:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---