Ս.Լավրով. Կիպրոսի, Մերձդնեստրի ու Ղարաբաղի դեպքում զուգահեռներն Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հետ անտեղի են

PanARMENIAN.Net - Այժմ շատերն են փորձում տարբեր զուգահեռներ անցկացնել Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում ստեղծված իրավիճակի եւ միջազգայնորեն չճանաչված պետական այլ կազմավորումների, այդ թվում հյուսիսային Կիպրոսի հետ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունական «Էլեֆտերոտիպիա» թերթին տված հարցազրույցում: «Ճիշտ է, անհասկանալի է թե որտեղ էին այդ «փորձագետները» Կոսովոյի անկախության միակողմանի ճանաչումից հետո: Մենք չենք բացել Պանդորայի արկղը: Ուստի ես խորհուրդ կտամ զգույշ լինել տարբեր տեսակի զուգահեռների հետ` դրանք պայմանական են եւ կտրված են կյանքից, իսկ Կիպրոսի դեպքում, ինչպես նաեւ Մերձդնեստրի ու Լեռնային Ղարաբաղի, բացարձակապես անտեղի: Բոլոր այդ դեպքերում բանակցային գործընթաց է գնում, կողմերից ոչ մեկը չի խախտում կարգավորման մեխանիզմները, սադրանքներ չի անում եւ չի պատրաստվում ուժ կիրառել, ինչպես դա արեց Վրաստանի ներկայիս ռեժիմը, խախտելով իր բոլոր պարտավորությունները»,-նշել է նա:



Անդրադառնալով Կովկասում Ռուսաստանի քաղաքականությանը` ԱԳ նախարարը հայտարարել է. «Մեր պատասխանատու քաղաքականությունը եւ Կովկասում, եւ Իրանի ուղղությամբ սակարկության կամ կասկածելի գործարքների առարկա չէ: Համոզված ենք, որ ուժային ճնշման ցանկացած փորձ, առավել եւս Իրանի դեմ ռազմական գործողության փորձ կհանգեցնեն իրավիճակի առավել սրամնը, խորը եւ երկարատեւ ապակայունացման պատճառ կդառնան այդ առանց այդ էլ պայթյունավտանգ տարածաշրջանում, ինչը դժվար կանխատեսելի հետեւանքներ կունենար միջազգային հանրության համար»:



«Ռուսաստանը կողմ է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի բացառապես խաղաղ, քաղաքական դիվանագիտական կարգավորմանը, փոխընդունելի որոշումների որոնմանը ՄԱԳԱՏԷ-ի եւ ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշումների հիման վրա: Մենք կշարունակենք այդպիսի երկխոսությունը»,-ասել է Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---