ԱԱԾ քրգործերով 1 տարում վերականգնվել է պետության 22.652 մլրդ դրամի վնասը22 հուլիսի 2019 - 12:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հրապարակել է 2018 թվականի մայիսի 10-ից մինչև 2019 թվականի հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում հանցավորության դեմ պայքարի ոլորտում քննչական դեպարտամենտի և օպերատիվ մի շարք ստորաբաժանումների կատարված աշխատանքների արդյունքները: Այդ ժամանակահատվածում հարուցվել է 327 քրեական գործ, 21 քրեական գործ ստացվել է այլ մարմիններից, վերսկսվել է 36 քրեական գործի վարույթ, իսկ թվով 22 քրեական գործ 2018-ից փոխանցվել է 2019: Հաշվետու ժամանակահատվածում միայն տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններով հարուցվել է 72 քրեական գործ, որից 5-ի նախաքննությունն ավարտվել է: 2-ը կարճվել են՝ 1-ը «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ վերաբերյալ, որով պետությանը պատճառված վնասը կազմել է 3.037 մլն դրամ, նախաքննության ընթացքում ամբողջովին վերականգնվել է, իսկ քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով, 3-ը՝ մեղադրական եզրակացություններով ուղարկվել են դատարան: 3-ը՝ միացվել է այլ գործի, 32 գործ ուղարկվել է ըստ քննչական ենթակայության, իսկ 32-ի նախաքննությունը շարունակվում է: Նշված գործերով կատարված հաշվապահական ստուգումներով` ՀՀ պետական բյուջեին նախնական տվյալներով պատճառվել է ընդհանուր առմամբ 46.791 մլրդ դրամի վնաս, որից 45.655 մլրդ դրամը` ՀՀ ԱԱԾ ՔԴ վարույթում քննվող քրեական գործերով, 1.136 մլրդ դրամը` ըստ ենթակայության ուղարկված քրեական գործերով : ՔԴ-ում քննվող քրեական գործերով պետությանը պատճառված վնասից առայժմ վերականգնվել է 22.652 մլրդ դրամը: Բացի դրանից, նշված ժամանակաշրջանում կարճված և դատարան ուղարկված մյուս քրեական գործերով ընդհանուր վնասը կազմել է՝ 713 մլն դրամ, որից պետությանը պատճառված վնասը՝ 6 մլն դրամ, իրավաբանական անձանց վնասը՝ 80 մլն դրամ, ֆիզիկական անձանց՝ 99.6 մլն դրամ: Նշված գումարներից նախաքննության փուլում ընդհանուր առմամբ վերականգնվել է 105.7 մլն դրամ, որից հօգուտ պետության` 6 մլն դրամ, ֆիզիկական անձանց մասով` 99.6 մլն դրամ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |