ԱՄՆ-ի դեսպան. Հայ-թուրքական հարաբերություններն ու ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվեն մոտ ապագայում

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերություններն ու ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվեն մոտ ապագայում ի բարօրություն ողջ տարածաշրջանի եւ հայ ժողովրդի: Այս մասին Երեւանում կայացած իր առաջին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Մարի Յովանովիչը: «ԱՄՆ-ն ողջունում է կայունությանն ու տնտեսական բարգավաճմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները տարածաշրջանում: Իսկ իմ պարտքն է այստեղ առավելագույն ջանքերը գործադրել մեր ծրագրերը կյանքի կոչելու համար»,-ասել է նա:



Դիվանագետը հիշեցրել է, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն վաղեմի, շուրջ 90 տարվա, դիվանագիտական կապեր ունեն, ամերիկայն ժողովուրդը միշտ պատրաստ է կանգնել հայ ժողովրդի կողքին: «ԱՄՆ-ի դեսպանը ցանկացած երկրում դա նախագահի վստահությունը վայելող մարդ է: Ես կաշխատեմ արդարացնել այդ վստահությունը: Ինչ վերաբերում է դեսպանի հնարավոր փոփոխմանը նախագահական ընտրություններից հետո, ապա դեռեւս վաղ է խոսել այդ մասին»,-ասել է Յովանովիչը, հավելելով, որ այստեղ գտնվելու սեղմ ժամանակահատվածում արդեն իսկ հասցրել է հիանալի կարծիք կազմել հայ ժողովրդի եւ Հայաստանի մասին:



Հայաստանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Մարի Յովանովիչը Երեւան ժամանեց սեպտեմբերի 17-ին: Նա զբաղեցրեց Հայաստանում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության ղեկավարի գրեթե երկու տարի թափուր մնացող տեղը: Երեւանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը պաշտոնանկ արվեց 2006թ. Հայոց ցեղապանության փաստը հրապարակավ ճանաչելու պատճառով: Մարի Յովանովիչի թեկնածությունը ԱՄՆ Սենատը հաստատեց 2008թ. օգոստոսին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---