2 հոկտեմբերի 2008 - 16:41 AMT
ԱՄՆ Պետդեպարտամենտ. Թուրքիան անդամակցում է ԵԱՀԿ ՄԽ-ին եւ կարող է հանդես գալ իր առաջարկներով
Թուրքիայի առաջարկը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն աջակցելու վերաբերյալ քննարկվում է ԱՄՆ Պետդեպարտամենտում: Այս մասին Երեւանում կայացած իր առաջին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Մարի Յովանովիչը: Նրա խոսքերով, որքան շատ երկրներ ներգրավված լինեն կարգավորման գործընթացում, այդքան շուտ հնարավոր կլինի հասնել կարգավորման: «Ինչպես գիտեք, Թուրքիան անդամակցում է ԵԱՀԿ ՄԽ-ին եւ կարող է հանդես գալ իր առաջարկներով: Մենք ձգտում ենք խաղաղության եւ կայունության Կովկասում»,-ասել է դիվանագետը:

Ինչ վերաբերում է Հայաստանի ու Թուրքիայի նախագահների հանդիպմանը, ապա Յովանովիչը նշել է, որ ԱՄՆ-ն չի եղել հանդիպման նախաձեռնողը: «Որոշումը կայացրել են երկու երկրների նախագահները, եւ մենք ողջունում ենք նրանց քաջությունը»,-ասել է նա: