Ադրբեջանի ընտրություններից հետո կողմերին շատ ավելի հեշտ կլինի բանակցություններ վարել

PanARMENIAN.Net - «ԱՄՆ-ն շատ կոնստրուկտիվ եւ արդյունավետ է համարում հունիսին Սանկտ-Պետերբուրգում կայացած Հայաստանի եւ Թուրքիայի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Աբդուլլա Գյուլի հանդիպումը»,- Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը: Նրա խոսքերով, հոկտեմբերի 15-ին նշանակված Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո կողմերին շատ ավելի հեշտ կլինի բանակցություններ վարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ:



Ցանկացած հակամարտություն ունիկալ է, եւ յուրաքանչյուրի համար պետք է գտնել սեփական, միակ լուծումը: Այո, կա տարածքային ամբողջականության սկզբունքը, բայց կան նաեւ այլ սկզբունքներ, այդ թվում` բռնի ուժի կիրառման բացառում, ազգերի ինքնորոշման իրավունք: Յուրաքանչյուր հակամարտություն պետք է առանձին դիտարկել: ԱՄՆ-ն հակամարտությունների կարգավորման սկզբունքները դիտարկում է ըստ վայրի եւ հանգամանքների»,- ասել է Յովանովիչը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---