Ոչխարաբուծության ծրագիր. 2019-2027-ին կարտադրվի մոտ 5 մլրդ դրամի միս և 0.5 մլրդ դրամի կաթ23 հուլիսի 2019 - 18:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագրով նախատեսվում է ոլորտի տնտեսվարողներին հնարավորություն ընձեռել մատչելի պայմաններով ձեռք բերել (ներկրել) մոտ 30,000 գլուխ տարբեր սեռահասակային խմբերի մանր եղջերավոր կենդանիներ։ Ծրագրով ակնլակվում է, որ կավելանա ոչխարների և այծերի գլխաքանակը։ Ծրագրի շրջանակնում ձեռք բերված բարձր տոհմային կենդանիների հաշվով մինչև 2027 թվականը կապահովվի մոտ 100,000 գլուխ արտադրատնտեսական բարձր հատկանիշներով օժտված սերնդի ստացում։ Նշվում է, որ կավելանան ոչխարաբուծական և այծաբուծական արտադրանքի ծավալները։ 2019-2027 թվականներին կարտադրվի մոտ 5 մլրդ դրամ արժեքով միս և 0.5 մլրդ դրամ արժեքով կաթ, կբարձրանա ոչխարաբուծության և այծաբուծության ճյուղի շահութաբերության մակարդակը, պայմաններ կստեղծվեն արտահանման ծավալների ավելացման համար։ Ծրագրով հնարավորություններ կստեղծվեն հանրապետության արոտների և խոտհարքների առավել արդյունավետ օգտագործման համար։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |