1-ին կիսամյակում բանակում հանցագործություների թիվը 16.5%-ով նվազել է

1-ին կիսամյակում բանակում հանցագործություների թիվը  16.5%-ով նվազել է

PanARMENIAN.Net - 2019 թվականի 1-ի կիսամյակի ընթացքում ՀՀ ԶՈւ և այլ զորքերում հանցագործության 425 դեպք է գրանցվել, ինչը 84 դեպքով կամ 16.5%-ով պակաս է 2018-ի նույն ժամանակահատվածում արձանագրված 509 դեպքից:

ՀՀ գլխավոր դատախազության փոխանցմամբ, զինվորական հանցագործությունները նվազել են 58-ով կամ 18.5%-ով, իսկ այլ, ընդհանուր բնույթի հանցագործությունները ` 26-ով, կամ 13.3%-ով:

2019-ի 1-ին կիսամյակում արձանագրված 425 հանցագործությունից ծանր և առանձնապես ծանր են եղել 66-ը, կամ 15.5%-ը, որոնցից 52-ը` ծանր, 14-ը` առանձնապես ծանր:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---