Աղաբեկյանի դեմ քրգործը կարճվել է. 63 մլն դրամի վնասը վերադարձվել է

Աղաբեկյանի դեմ քրգործը կարճվել է. 63 մլն դրամի վնասը վերադարձվել է

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախկին փոխվարչապետ, «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանի նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է։

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանի փոխանցմամբ, նա վերադարձրել է պետությանը պատճառված 63 մլն դրամի վնասը:

Աղաբեկյանի նկատմամբ քրգործ էր հարուցվել 2018 թվականի օգոստոսին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելը):

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---