Շարմազանովը միացել է ՀՀԿ-ի օրոք ստորագրված Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքին25 հուլիսի 2019 - 16:59 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախկին փոխխոսնակ, հանրապետական Էդուարդ Շարմազանովը խորհրդարանի շենքի դիմաց միացել է կանանց և ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ստորագրահավաքին: Կոնվենցիան ստորագրվել է 2018 թվականի հունվարի 18-ին՝ Հայաստանի հանրապետական կուսակցության իշխանության օրոք: «Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ազգային պահպանողական կուսակցություն է և չի կարող կողմ լինել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը, և եթե մենք կողմ լինեինք, մեր իշխանության օրոք վավերացման խնդիրը կբերեինք ԱԺ, բնականաբար դեմ ենք, սա դեմ է մեր ազգային արժեքներին, այստեղ կան դրույթներ, որոնք մտահոգիչ են», 168.am-ի հետ զրույցում ասել է Շարմազանովը: Ընթերցեք նաև՝ «Սայլը ձիուց առաջ կամ ինչու Ստամբուլյան կոնվենցիան պետք չէ ոչ մեկին, բացի աղմկողներից»: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |