Ոստիկանությունը 1997-ին կատարված բնակարանային գողություն է բացահայտել

Ոստիկանությունը 1997-ին կատարված բնակարանային գողություն է բացահայտել

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունը 1997 թվականին Արարատի մարզի Դալարիկ գյուղում կատարված հանցագործություն է բացահայտել, հայտնել է ոստիկանության լրատվական ծառայությունը:

43-ամյա տղամարդն ինքնախոստովանական ցուցմունք է տվել, որ 22 տարի առաջ մտել է համագյուղացու տուն և գողացել է կենցաղային իրեր:

Հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր:

Ի դեպ, սա ՀՀ ոստիկանության կողմից տասնամյակներ առաջ կատարած միակ բացահայտած գողությունը չէ․ 2012 թվականին ոստիկանները բացահայտել էին 1990 թվականին Գյումրիում տեղի ունեցած «Մոսկվիչ 2140»-ից անվադողերի, հողմապակու մաքրող խոզանակների ու լուսարձակների գողությունը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---